Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երջանկության և գլխացավանքի միջև

Երջանկության և գլխացավանքի միջև
07.01.2014 | 18:33

Ուորվիքի և Մինեսոտայի համալսարանի գիտնականների կարծիքով` առավելագույնս երջանիկ լինելու համար եվրոպացու օպտիմալ եկամուտը տարեկան պետք է 36 հազար ԱՄՆ դոլար կազմի: Գիտնականները հավատացնում են, որ ավելի գումարները միայն գլխացավանք են բերում:
Հետազոտությունն իրականացնելիս նրանք օգտվել են World Values Survey համաշխարհային հետազոտական նախագծի տվյալներից, որն սկսվել է 1981-ին և ներառում է աշխարհի 100 երկիր, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 90%-ը:
Ըստ հետազոտության` ամենաերջանիկ մարդիկ ապրում են Բրիտանիայում. նրանց տարեկան եկամուտը 37 հազար դոլար է: ԱՄՆ-ում տարեկան միջին եկամուտը մոտ 50 հազար է, սակայն երջանկության դիտարկումն այդ համատեքստում դեռ սպասում է իր ժամին:

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ